Ներքին 5 ամիս առաջ - 15:04 05-02-2026

Ամոթի օր է ամեն օրը, երբ ունենք քաղբանտարկյալներ. Արմեն Աշոտյան

Այսօր ամոթի օր է, ամոթի օր է ամեն օրը, երբ ունենք քաղբանտարկյալներ: Ամոթ է ողջ ժողովրիդին, որ հանդուրժում է իր պայծառ զավակների բանտարկությունը, այդ նույն ժողովրդի ապագայի, հավատամքի և արժանապատվության համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Ազգային Ժողովի դիմաց, բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ամոթանք պետք է տանք նաև Եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ ամոթի առաջին կրողը մենք ենք՝ հայ ժողովուրդը, որ դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանությանը, այլև բանտերից ազատել իր լավագույն զավակներին»,- նշեց նա, ընդգծելով, որ ցույցի մասնակիցները պահանջում են ՀՀ քաղբանտարկյալների և Բաքվի հայ գերիների ազատ արձակումը:

Նա կոչ արեց ցույցի մասնակիցներին քաղբանտարկյալների և հայ գերիների նկարներն ուղղել դեպի բանուկ փողոցը, որ բոլորը տեսնեն և հասկանան՝ չեն կարողանում ապահովել նկարներում պատկերված անձանց ազատությունը: Աշոտյանն այնուհետև առաջարկել է նկարներն ուղղել դեպի Ազգային ժողովի շենք:

«Այս կառույցում հիմա հյուրընկալվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը: 25 տարի առաջ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի խորհրդին: Այն ժամանակ մենք հույս ունեինք, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը որքան էլ դժվար լինի անցնել՝ մեր երկրին բերելու է ազատություն, արժանապատվություն, հավասարություն, բարեկեցություն: 25 տարի անց փաստում ենք, որ այդ ամենը փուչիկ է, որ այդ ամբողջը կեղծ է, ցինիկություն է:

Եվրոպական կառույցները՝ Եվրոպական խորհրդից մինչև Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական պառլամենտից մինչև Եվրոպական օմբուդսմեն, կույր են, խուլ են և համր, երբ խոսքը գնում ՀՀ-ում, իրենց իսկ դավանած, քարոզած արժեքների պաշտպանության մասին»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից