Մշակույթ Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:45 04-02-2026

Սարյանի թաքնված նկարն ու նորագույն տեխնոլոգիաները. ինչպես է փոխվել Ազգային պատկերասրահը

Երբևէ կպատկերացնեի՞ք, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կախված կլինի գործող տնօրենի նկարը՝ մանուկ հասակում։ Պատկերացումներն այս դեպքում իրականություն են դարձել. պատկերասրահում կախված է տնօրեն Մարինա Հակոբյանի նկարը, որը նկարել է վերջինիս պապիկը՝ Գրիգոր Աղասյանը, իսկ կտավների ներքևում ցուցադրված է պապիկի շարժական թախտը։

Այսօր պատկերասրահում տեղի ունեցավ Մարինա Հակոբյանի մամուլի ասուլիսը. Նա այս պաշտոնում առաջին անգամ էր մամուլի ասուլիսով հանդես գալիս։

Տնօրենի խոսքով՝ վերջին հինգ տարում թանգարանը փոխվել է թե՛ տեսքով, թե՛ բովանդակությամբ։ Վերանորոգման աշխատանքները իրականացվել են գլխավոր մասնաշենքի բոլոր 8 հարկերում․ տեղադրվել են 5 նոր վերելակներ, ժամանակակից լուսային և տեսահսկման համակարգեր։

Ընդհանուր առմամբ վերանորոգվել է շուրջ 8000 քառակուսի մետր տարածք։ Այսօր արդեն Ազգային պատկերասրահը քայլում է ժամանակի հետ։

Ժամանակավոր ցուցադրություններում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ, օրինակ՝ VR ակնոց, որի միջոցով այցելուն կարող է դիտել և միևնույն ժամանակ ինքնուրույն կտավ նկարել։

Ներառական ծրագրի շրջանակներում պատկերասրահում ստեղծվել են նաև «խոսող և շոշափելի կտավներ», ինչպես նաև «շոշափելի ճարտարապետություն»՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Տնօրենը տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չգործող պատկերասրահի պաշտոնական կայքը արդեն պատրաստ է և շուտով հասանելի կլինի։

Հակոբյանը նշում է, որ պատկերասրահն անընդհատ փորձում է վերականգնել կտավները։ Այս աշխատանքների ընթացքում Մարտիրոս Սարյանի մեկ կտավի տակ հայտնաբերվել է ևս մեկ ստեղծագործություն, և միայն 2025 թվականին վերականգնվել է շուրջ 800 արվեստի գործ։

Թանգարանն այժմ համագործակցում է նաև քրեակատարողական հիմնարկների հետ:

Մարինա Հակոբյանը հավելեց նաև՝ պատկերասրահն այսօր համագործակցում է մի շարք երկրների հետ, որոնցից առանձնացրեց հատկապես Ֆրանսիայի հետ համագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում