copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:51 09-06-2022

Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով ՌԴ-ն կարող է ստանալ Արևմուտքի գաղտնի ռազմական տեխնոլոգիաները. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի երկրները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է ստանալ արևմտյան երկրների գաղտնի ռազմական տեխնոլոգիաները, եթե ռուսական զորքերի ձեռքում հայտնվի Ուկրաինային մատակարարվող զենքը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Defense News-ին։

Այս մասին անհանգստությունը սկսել է ի հայտ գալ այն պահից, երբ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից օգտագործվող խորհրդային զենքի պաշարները սկսել են սպառվել, և Կիևը ՆԱՏՕ-ից ավելի մեծ հեռահարությամբ և մարտական ​​հզորությամբ զենք է խնդրել:

Ինչպես հրատարակությանը հայտնել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչը, արևմտյան զենքերը, որոնք ներառում են ինքնանշանառման բաղադրիչներ և կոդավորման ալգորիթմներ, ռուսական զորքերին կարող են հուշել այդ զենքերի հետ աշխատելու, հետևաբար՝ դրանցից պաշտպանվելու եղանակները:

Defense News-ը հավելել է, որ պաշտոնյաներին խիստ մտահոգում է հատկապես բրիտանական Brimstone հականավային հրթիռի հնարավոր կորուստը, որը հագեցած է թիրախները ճանաչելու օդադեսանտային տեխնոլոգիայով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում