Oragir.News-ի տաղավարում Գայանե Խաչատրյանն է, ով պատմում է իր ընտանիքի ու Արցախից Հայաստան տեղափոխվելու մասին:
Գայանեն ցավով է հիշում իրենց տունն ու անցյալը, ասում, որ ինչքան էլ լավ ապրեն այստեղ, միևնույն է, լիարժեք չեն:
«Ուզում էի հորս 50-ամյակն ու իմ 24-ամյակը միասին ու ճոխ նշեինք, բայց հիմա հայրս չկա, ի՞նչ անեմ»,- արցունքն աչքերին՝ պատմում է Գայանեն:
Գայանեն ասում է՝ հոր բացակայությունն ամենածանրն է․ հիշողությունները միշտ հետն են, իսկ կարոտը՝ անանց։
Նրա խոսքերով՝ Արցախը պարզապես ապրելու տեղ չէր, այլ կյանքի ձև, որտեղ ամեն ինչ ուներ իր տեղն ու արժեքը։
«Մարդը կարող է նոր տուն ունենալ, բայց կորցրած հայրենիքը չի փոխարինվում»,- նշում է նա՝ հավելելով, որ ամեն օրը սկսվում ու ավարտվում է նույն հարցով՝ երբ և ինչպես կվերադառնան։
Գայանեի պատմությունը շատերի պատմությունն է․ ընտանիքների, որոնք ստիպված թողել են իրենց անցյալը, բայց շարունակում են ապրել հիշողություններով ու հույսով։
Մանրամասները՝ տեսանյութում: