copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:39 15-01-2023

Ռուբեն Վարդանյանին քննադատողները նախ պետք է գնան Արցախ` կանգնեն արցախցու կողքին, ապրեն Արցախցու կյանքով․ Ղազինյան

Ռուբեն Վարդանյանին պետք է աջակցել ու պաշտպանել գոնե միայն այն պատճառով, որ այսօր ինքն է թողել իր ազատ ու բարեկեցիկ կյանքը ու գնացել Արցախ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Նրա փոխարեն այսօր Արցախում պետք է լինեին ծագումով արցախցի մեծ թվով այլ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, մշակույթի ու արվեստի գործիչներ` իրենց փորձով, կապերով ու կապիտալով:

Նրանք պարտավոր են դա անել, իսկ Վարդանյանը` ոչ:
Բայց ինքն է այնտեղ, ինքն է իր վրա վերցրել այդ ծանր բեռն ու մեծ պատասխանատվությունը, ինքն է պայքարում Արցախի ինքնորոշման ու ազատության համար, ինքն է հակառակվում Հայաստանի ու Արցախի իշխանությունների սխալ ու պարտվողական քայլերին:

Ռուբեն Վարդանյանին քննադատողները նախ պետք է թողնեն իրենց տաք ու անվտանգ անկյունն ու գնան Արցախ` կանգնեն արցախցու կողքին, ապրեն Արցախցու կյանքով, կիսեն նրանց հոգսն ու անհանգստությունը:

Հ.Գ. Հեշտ է ամերիկաներում, եվրոպաներում ու ռուսաստաններում, կամ Երևանի կենտրոնում ապահով նստած դատողություններ անել Վարդանյանի բրիտանական կամ ռուսական արմատների մասին, իսկ ծայրահեղ բարդ ու վտանգավոր է անել այն, ինչ արեց ինքը . . .»,- գրել է Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում