copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:07 03-02-2026

Հայաստանի ու Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները

Փետրվարի 3-ին Տոկիոյում Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ Մասակի Իշիկավայի գլխավորությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, տեխնոլոգիական, կրթամշակութային, զբոսաշրջային և հումանիտար ոլորտներում առկա երկխոսությանը՝ կարևորելով նշված ոլորտներում հարաբերությունների զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը։
Երկուստեք ընդգծվել է նախորդ տարի երկու երկրների վարչապետների միջև կայացած հանդիպումը և երկկողմ այցերի շարունակականության կարևորությունը։

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ են արձանագրել բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցության դրական դինամիկան։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընթացիկ տարում Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալման շրջանակներում համագործակցության հնարավորությանը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ, ինչի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները, հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումն ու ընթացիկ գործընթացները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ