copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:05 03-02-2026

Անհրաժեշտ է ԵԽ-ի՝ «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացումը․ ՄԻՊ

Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Հանձնակատարին Հայաստան կատարած այցի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բարձր մակարդակի համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են կանանց իրավունքների պաշտպանությանը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացին, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, ատելության խոսքի և կրոնական ազատությունների հետ կապված խնդիրներին, «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծին, իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավեներին և այլն։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է կանանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս համատեքստում Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման կարևոր քայլ։

Պաշտպանն ընդգծել է կրթական բարեփոխումների կարևորությունը՝ բռնությունն ու անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից, անդրադարձել է նաև տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ ՄԻՊ աշխատակազմի իրականացրած աշխատանքները:

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև «Հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման մասին» օրենքի նախագծի ընդունումը, ըստ որի՝ հավասարության և խտրականությունից պաշտպանության ապահովման համար պատասխանատու մարմնի գործառույթները պետք է վերապահվեն Մարդու իրավունքների պաշտպանին։

Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են պատասխանատու մարմնին պատշաճ ռեսուրսների տրամադրման անհրաժեշտությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքների արդյունքների համապարփակ ներկայացման համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին