Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 19:30 02-02-2026

Արցախը Ադրբեջանի կազմում չճանաչելու համար դասախոսը 100-ից 0 նշանակեց. Մարիամի պատմությունը

Oragir.News-ի այսօրվա հյուրը 21-ամյա Մարիամ Իսրայելյանն էր, որը վերջին շրջանում հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ քննության ընթացքում ստացած գնահատականի պատճառով։

Մարիամին եզրափակիչ քննությունում գնահատել էին 0 միավոր՝ հնարավոր 100-ից, այն բանից հետո, երբ դասախոսը նրան հարցրել էր՝ արդյոք Արցախը համարում է ադրբեջանական։ Մարիամը տվել էր բացասական պատասխան։

Մեր զրույցում Մարիամ Իսրայելյանը պատմում է, որ տվյալ առարկայի բոլոր հարցերին պատասխանել է ճիշտ, սակայն դասախոսի ակնկալած պատասխանը չտալու պատճառով արժանացել է զրոյական գնահատականի։

«Տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերին բացառապես ճիշտ եմ պատասխանել, բայց քանի որ դասախոսը իմ բերանից իր ուզածը չլսեց, եզրափակիչ քննությունս գնահատեց 0»,- ասում է Մարիամը։

Զրույցի ընթացքում նա խոսեց իր կրթության, Չինաստանում սովորելու փորձառության, ապագայի ծրագրերի, ինչպես նաև քաղաքական ուժերին չմիանալու իր դիրքորոշման մասին։

«Ինձ համար միակ կուսակցությունը բանակն է։ Այս պահին ես ծառայում եմ այդ գաղափարախոսությանը»,- ընդգծեց Մարիամ Իսրայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով