Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 12:15 31-01-2026

Սրանք բուռն են արել՝ մի կաթիլ չկաթի ոչ մեկին. վանաձորցիները՝ հարստացող պաշտոնյաների մասին. հարցում

Վերջին շրջանում հասարակության մեջ շատ են քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների ստացած ահռելի պարգևավճարներ մասին, այն ժամանակ, երբ երկրում աղքատության մակարդակը գնալով աճում է:

Oragir.News-ը շրջել է Վանաձորի փողոցներով և անցորդներին հարցրել. «Արդա՞ր է, որ որոշ պաշտոնյաներ գնալով հարստանում են, իսկ շարքային քաղաքացիների կյանքը մնում է նույնը»:

Հարցված քաղաքացիների մեծ մասն իր վրդովմունքն արտահայտեց այս անհավասարության դեմ:

«Իհարկե դա արդար չի: Ոնց կարելի է՝ մարդկանց մի մասը հարստանում են, ու չես հասկանում՝ ինչի համար են հարստանում՝ լիարժեք աշխատանքի համա՞ր, փորձառունե՞ր են, լիակատար մասնագետնե՞ր են, ուղղակի ապշում ես՝ ինչ աշխատանքի համար են էդքան գումար ստանում»,- նշեց հարցվածներից մեկը:

Անցորդներից մեկը ևս դեմ արտահայտվեց. «Իհարկե ոչ, դա արդեն ինքնըստինքյան անհավասարություն է, հասարակության մեջ շերտավորում է ստեղծվում: Ինչպես միջնադարի Ֆրիկը կասեր. «Մեկն ի պապանց պարոնորդի, Մեկն ի հարանց մուրող լինի». էդ ո՞նց կլինի էդպես: Գոնե թոշակառուներին և սոցիալապես խոցելի խավին որոշակի ֆինանսական աջակցություն, թոշակի բարձրացում պետք է լինի»:

«Աշխարհի կարգն է, նորություն չի. մեկը պետք է հարստանա, մյուսը՝ աղքատանա: Դրա մեջ վատ բան կա իհարկե, բայց ճշմարտությունն է: Ինչ-որ բան կարելի է փոխել, բայց դա արմատական հարց է: Կարգավորել հնարավոր է: Պետության ղեկավարը եթե խելացի մարդ լինի, չափավոր կլինի գոնե»,- նշեց մեկ այլ հարցված:

Անցորդներից մեկն էլ համեմատական անցկացրեց սովետական տարիների հետ. «Իհարկե անարդար է, շատ անարդար է: Ոնց էր սովետի ժամանակ. ուտում էին չէ՞ մարդիկ, նրանք էլ էին ուտում՝ պաշտոնյաները, բայց նրանց ժամանակ ժողովրդին էլ էր հասնում փայ: Սրանք բուռն են արել՝ մի կաթիլ չկաթի ոչ մեկին: Այ ցավալին դա է, երրորդ խավ չկա, միջին խավ չկա: Մինչև չձևավորվի միջին խավը, մեր ժողովուրդը տուժվելու է: Իրար են ուտում, աթոռի կռիվ են անում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի