Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 30-01-2026

Կաթողիկոսի դեմ քրեական վարույթ հարուցողները մուսուլման են. հարցում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը երեկ հայտարարեց. «Այսօր հրապարակվեց, որ Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ, փաստացի քրեական հետապնդում է հարուցվում Վեհափառ Հայրապետի ու Հոգևոր խորհրդի անդամների դեմ»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Նորմա՞լ եք համարում, որ կաթողիկոսի դեմ քրեական վարույթ է հարուցվել»։

Քաղաքացիների արձագանքները շատ տարբեր էին։

Մի կին կտրուկ արձագանքեց՝ ընդգծելով, որ տեղի ունեցողը հակաքրիստոնեական է․ «Ովքեր որ էս բաներն անում են, իրենք քրիստոնյա չեն։ Նորմալ չեմ համարում»։

Մի կին ընդգծեց, որ համաձայն չէ կատարվածի հետ՝ մատնանշելով, որ բացի սրանից՝ այլ խնդիրներ կան. «Չէ, համաձայն չեմ։ Մենք էնքան խնդիրներ ունենք, գոնե դրանք լուծեն։ Ավելի շատ փոսն են գնում, քան դուրս գալիս»։

«Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Պետք չի էսպիսի բաներ անել։ Այս իշխանությանը դեմ ենք, ինչպես նաև բոլոր իշխանություններին, որ նման քայլերի են գնում»,- հիշեցրեց մեկ այլ հարցված:

«Եթե մարդիկ արդար չեն, պետք է պատասխան տան։ Եթե ապացուցված է՝ ուրեմն թող պատասխանեն»,- ասաց մի կին։

Վերջին հարցվողը՝ մի տղամարդ, արտահայտվեց ամենաերկար ձևակերպմամբ՝ քննադատելով թե՛ եկեղեցու ղեկավարությանը, թե՛ եկեղեցու դեմ գործողներին. «Շատ նորմալ է։ Էնքան մարդկանց ա քցել, էնքան բաներ են արել, ես տեղյակ եմ։ Եթե կուսակրոն են հայտարարում, թող պաշտպանեն իրենց կուսակրոնությունը։ Եթե ոչ՝ թող օրենք փոխեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել