copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:41 30-01-2026

Անկախության հռչակագրի հարցը դեռ չկա օրակարգում. Իոաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք արդեն ամեն շաբաթ կանցկացվեն: Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը» հայտնեց, որ այսօրվա նիստում քննարկելու են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Անկախության հռչակագրի հարցը կա՞ օրակարգում. Իոաննիսյանն ասաց՝ դեռ ոչ:

Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը հայ - ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանն է, Ադրբեջանը տեքստում իր նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման պատճառով: Հայաստանի իշխանությունները հերքում են, թե Սահմանադրությունը փոխում են Բաքվի պահանջով, վարչապետի պնդմամբ՝ գործող Սահմանադրությունը լեգիտիմության պակաս ունի:

Արդարադատության նախարարն ավելի վաղ ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի