copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 13:18 30-01-2026

Խաղաղության բանակցությունների հաջորդ փուլի օրը կամ վայրը կարող են փոխվել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը կարող են փոխվել։

Բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենար Աբու Դաբիում կիրակի օրը, սակայն Զելենսկին նշել է, որ չգիտի, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ հանդիպմանը ներկա լինեն բոլորը, ում հետ մենք համաձայնության ենք եկել, քանի որ բոլորը սպասում են արձագանքի»,- իր գրասենյակի կողմից հրապարակված հայտարարությունում ասել է Զելենսկին: Գրում է «Ազատությունը»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չորեքշաբթի հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք մասնակցել էին բանակցությունների նախորդ փուլին, չեն մասնակցի Աբու Դաբիում կայանալիք շաբաթավերջյան հանդիպմանը։

«Ամսաթիվը կամ վայրը կարող են փոխվել, քանի որ, մեր կարծիքով, Միացյալ Նահանգների և Իրանի միջև ստեղծված իրավիճակում ինչ-որ բան է կատարվում»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ, ամերիկյան Axios կայքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում