Ըստ էության 7 ամիս առաջ - 21:00 29-01-2026

Ըստ էության․ Դեմիրճյանի ժամանակ ամեն ինչ կաշառքով էր․ իրեն հերոսացրել են, մյուսին՝ սարքել Սպարապետ

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ծրագրավորող, արմատներով շահումյանցի Արթուր Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք բանակի, բանակային կյանքի դժվարությունների, պայմանների մասին իր հրապարած 9 հոդվածների, 1990-ականների Հայաստանի բանակ-կրթություն հարաբերությունների, պետության ու բանակի հանդեպ քաղաքացու վերաբերմունքի ձևավորման, հոդվածներում բանակի քննադատությունների, ծառայությունը ոչ այնքան լավ լույսի ներքո ներկայացնելով բանակում չծառայած սերունդին հիասթափեցնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո իրենց հրաման է տրվել ընտրել Ռոբերտ Քոչարյանին։

«Ես ընտրել էի Վազգեն Մանուկյանին, ոչ թե, որ Վազգեն Մանուկյանը ինչ-որ հզոր քաղաքական գործիչ է: Ես հիմա շատ հակառակ կարծիքի եմ, որ ինքը շատ բացասական բաներ է ընթացքում արել, բայց սկզբունքի հարց էր, որ Քոչարյանին չեմ ընտրում, Դեմիրճյանին չեմ ընտրում, որովհետև Դեմիրճյանի ժամանակ էլ գիտեինք ինչ է կատարվում Հայաստանում, կաշառքով կուսակցություն են ընտրում, դատախազություն, ամեն ինչ կաշառքով էր այդ ժամանակ, թե հետո իրան կարան հերոսացնեն, մյուսին՝ սարքեն Սպարապետ, ինձ հետաքրքիր չի, որովհետև մենք տեսել ենք իրական կյանքում ոնց է եղել»,- ասաց նա։

Մանրամասները տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի