Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 01-04-2025

Ըստ էության. Իշխանությունը միայն ընտրությունների ժամանակ է հիշում, որ ինչ-որ մարդիկ հանցագործություն են կատարել

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։

Նրա հետ խոսել ենք Փարաքարի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ին հաղթելու, առանց Ռուբեն Վարդանյանի կուսակցության աշխատանքների շարունակման, Ալավերդիում հետագա անելիքների, Փարաքարում հաղթելու, սակայն Գյումրիում անցողիկ շեմը չհաղթահարելու, Հանրապետության վրա ՔՊ-ի պարտության ազդեցության, Արմեն Փամբուխչյանի հետ հարաբերությունների և մի շարք այլ հարցերի մասին։

Անդրադառնալով Փարաքարի ՏԻՄ ընտրություններում հաղթանակին, Առաքելյանը նշեց. «Փարաքարի ընտրությունները կուսակցության համար կարևոր են նաև այն առումով, որ 3 տարուց ավել է պայքարում ենք անարդարության դեմ։ Դեռևս 21-ի ընտրություններից հետո դատական գործընթացներ, նաև համայնքում անարդյունավետ կառավարում, որի ընացքում խնդիրներ և ի վերջո հանգուցալուծումը եղավ արտահերթ ընտրությունները։ Ընտրություններում հաղթելու գաղտնիքը պետք է աշխատել մարդկանց հետ, որովհետև այն մոտեցումը, որ անընդհատ դժգոհել մարդկանց անտարբերությունից, մարդկանց վարքագծից, դա պետք է թողնել մի կողմ և շփվել մարդկանց հետ, աշխատել, վստահություն վաստակել և վերջում բերել տեղամաս ընտրելու»։ Նրա խոսքով` իրենց թեկնածուն ավելի շատ ձայն կհավաքեր, եթե մի շարք գործոններ չլինեին։

«Մենք հավաքել ենք 57%, եթե լիներ անկախ, ժողովրդավարական, առանց վարչական ռեսուրսների 10-15% ավելի կհավաքեինք»,- ասաց նա։

Առաքելյանի պնդմամբ` իշխանությունը միայն ընտրությունների ժամանակ է հիշում, որ ինչ-որ մարդիկ հանցագործություն են կատարել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում