Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:31 29-01-2026

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Հրազդան քաղաքի մի ամբողջ թաղամասում

Տևական ժամանակ է՝ Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց մտնելու համար դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները, նրանց ծնողները պետք է օգտագործեն հակագազ, որպեսզի պաշտպանվեն մոտ մի քանի հարյուր մետրից դպրոցի տարածքում տարածվող գարշահոտից։

Այսօր՝ հունվարի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դպրոցի հարևանությամբ բնակվող 9 հարկանի մի քանի շենքերի բնակիչներ իրենց զայրույթն էին հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության, Հրազդանի քաղաքապետարանի հասցեներին՝ ասելով.

«Էս պատմությունը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Դեռ Հրազդանի նախկին քաղաքապետ Դանիելյանի օրոք խոստացան, որ մի ամբողջ թաղամաս ու դպրոց, սննդի ու առևտրի այլ կետեր կփրկվեն գարշահոտից, իսկ գարշահոտի պատճառը մի քանի շենքերի մոտով անցնող՝ դեռ սովետական տարիներին անցկացված կոյուղատարերն են։ Դիտահորերը այնքան են լցվել, որ էլ չի քաշում, ու դրա հիմնական պատճառներից մեկը այդ կոյուղատարերի մաշվածությունն է։ Էն տեսակ է մաշվել, որ արդեն կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ, ինչը պարարտ հող է շենքերի հիմքերի «հերն անիծվելու»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան