Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:17 28-01-2026

34 տարի բանակը ապացուցել է, որ ուժեղ է և երկրի տերն է. գյումրեցի

Հայոց բանակի կազմավորման օրը խնկաբույր էր Շիրակի պանթեոնը։ Առավոտից մարդկանց հոսքը չէր դադարում։ Ամեն մեկը եկել էր խոնարհվելու ու իր հոգու պարտքը կատարելու։

34 տարի առաջ այս օրը կազմավորվեց հայկական բանակը։ 1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում։

Գյումրեցի Համլետ Սարուխանյանը հուզմունքով ու ակնածանքով է խոսում բանակի մասին։

«Բանակը մեր ոգու և գիտակցության մեջ է։ 34 տարի բանակը ապացուցել է, որ ուժեղ է և երկրի տերն է»,- Oragir.News-ի հետ զրույցում նշում է գյումրեցի տղամարդը։

Սարուխանյանն ասում է` պատերազմով, դժվարություններով ու հաղթանակով է ծնվել Հայոց բանակը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող