Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:59 27-01-2026

Եպիսկոպոսաց ժողով` Էջմիածնի սահմաններից դուրս. պատմությունը և այսօրվա իրականությունը

Փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կգումարվի Եպիսկոպոսաց ժողով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով:

Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը Էջմիածնից դուրս նոր երևույթ չէ։ Դարեր շարունակ այն գումարվել է այնտեղ, որտեղ տվյալ պահին ապահովված են եղել ազատ և անվտանգ քննարկման պայմաններ։

Ժողովական այդ համակարգն ունի պատմական խոր արմատներ:

Դրա վառ օրինակներից է 1179 թվականին Կիլիկիայում գումարված Հռոմկլայի ժողովը։ Այնտեղ խստացվեցին եկեղեցական կարգապահության կանոնները, դատապարտվեց հոգևոր պաշտոնների վաճառքը, և վերահաստատվեց Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։

Իսկ թե այս պայմաններում ինչո՞ւ է ժողովը գումարվելու Ավստրիայում, բացատրում է Տեր Վրթանես Բաղալյանը:

«Փառք Աստծո, որ գիտենք՝ Ավստրիայում պիտի Եպիսկոպոսաց ժողով գումարվի, և որը շատ ճիշտ, իմաստուն որոշում է, քանի որ վերջին շրջանում հակաեկեղեցական շարժում կա, ընդամենը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Այն հայաստանյան թևն է, որը դրսից՝ Ալիևի, Էրդողանի, Փաշազադեի ուղղորդմամբ, անհարկի միջամտում է եկեղեցու ներքին գործերին՝ ներառյալ եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների, քահանաների կալանավորումը: Այս պահին ունենք կալանավորված արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և քահանաներ, և ճիշտ որոշում է արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելը, որպեսզի հակաեկեղեցականների կեղտոտ ձեռքերը չհասնեն ժողովի մասնակիցներին և չխանգարեն նրանց ազատ կամարտահայտությանը»,- նշում է նա։

Եպիսկոպոսաց ժողովը քրիստոնեական եկեղեցու հնագույն ժողովական մարմիններից է։ Այն ձևավորվել է այն համոզման վրա, որ եկեղեցին պետք է կառավարվի հավաքական որոշումներով, այլ ոչ թե մեկ հոգևորականի կամ կենտրոնի կամքով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում Եպիսկոպոսաց ժողովը հոգևոր բարձրագույն իշխանության մարմին է, որը միավորում է Հայ եկեղեցու բոլոր եպիսկոպոսներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ:

Իսկ թե ինչով է տարբերվում Եպիսկոպոսաց ժողովը մյուս խորհրդակցություններից՝ Ազգային կամ Գերագույն հոգևոր խորհրդից, պարզ է դառնում, երբ լսում ենք կրոնագետ Վարդան Խաչատրյանի կարծիքը:

«Նրա իրավունքները բացարձակ են, որովհետև 12 եպիսկոպոսների դրած կաթողիկոսի ընտրությունից հետո օծման արարողության ժամանակ, երբ 12-ի ձեռքերը դրվում են, օծյալ է դառնում Հայոց Կաթողիկոսը՝ երկրիս երեսին մեզ համար Հիսուսից հետո երկրորդ մարդը: Իրենց իրավունքները այսպիսով ամենամեծն են»,- նշում է նա:

Ժողովական կառավարման սկզբունքը ծագել է դեռևս Քրիստոսի առաքյալներից, որոնք կարևոր հարցերը լուծում էին հավաքական քննարկման միջոցով:

Հայոց եկեղեցին Եպիսկոպոսաց ժողովի ավանդույթը որդեգրել է քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելուց անմիջապես հետո: Եվ առաջին համահայկական ժողովը տեղի է ունեցել 354 թվականին Աշտիշատում՝ Ներսես Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ:

Եպիսկոպոսաց ժողովի կարևորությունն առավել ընդգծվում է այն ժամանակ, երբ հասարակության հոգևոր-բարոյական արժեքները խեղաթյուրվում են, և անհրաժեշտ են ուղենիշային որոշումներ՝ հավատքի պահպանման ու հոգևոր կյանքի համար:

Այսօր Եպիսկոպոսաց ժողովը շարունակում է իր դարավոր առաքելությունը՝ ապահովելով Հայ եկեղեցու ինքնությունը, հավատքի շարունակականությունն ու կառավարման համակարգը՝ անկախ վայրից, դարից և քաղաքական պայմաններից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին