copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 18:26 27-01-2026

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Պատվո շքանշանի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 87-ամյակն է։

«Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն առիթ է շնորհակալություն հայտնելու մի արվեստագետի, որի ստեղծագործական ներկայությունը շարունակաբար հաստատում է՝ ազգային լինելը և համաշխարհային հնչեղություն ունենալը միմյանց չեն հակասում, այլ նույն ճանապարհի տարբեր խորություններն են։ Նրա արվեստը շարունակում է մնալ կենդանի հենարան հայկական մշակույթի համար։

Նրա արվեստում ժամանակակիցը երբեք չի կտրվել ավանդույթից, իսկ ազգային հիշողությունն ու բանահյուսական հենքը վերածվել են ներքին ճշմարտության լեզվի։

Մանսուրյանի ստեղծագործությունները հնչել են աշխարհի խոշոր համերգասրահներում՝ Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, Մոսկվայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում։

Ծննդյան օրվա առթիվ հունվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կկայանա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը։ 1969 թվականին կառուցված և 2017-ին կոմպոզիտորի անունով անվանակոչված կենտրոնի վերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 112 մլն 878 հազար դրամ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շնորհավորում է Տիգրան Մանսուրյանին ծննդյան 87-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նոր ներշնչումներ»,- ասվում է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում