copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:26 29-01-2026

Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

Այս օրերին մետրոպոլիտենը կվերածվի յուրօրինակ երաժշտական հարթակի: Այդ մասին հայտնում են մետրոպոլիտենից, տեղեկացնելով, որ Տիգրան Մանսուրյանի ծննդյան առթիվ նրա երաժշտությունը կհնչի Երևանի մետրոպոլիտենի կայարաններում՝ քաղաքային առօրյային հաղորդելով առանձնահատուկ տրամադրություն։

«Տիգրան Մանսուրյանը ժամանակակից հայ երաժշտության ամենախորքային ու ինքնատիպ արվեստագետներից է։ Մանսուրյանի երաժշտությունը չի աղմկում, այն լսվում է ներսում՝ հիշողության, խոհի ու զգացողության սահմաններում։

Ազգային արմատներին հավատարիմ, բայց միևնույն ժամանակ համաշխարհային մտածողությամբ, նրա արվեստը կամուրջ է անցյալի և ներկայի, հայկականի ու համամարդկայինի միջև։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն՝ մաքուր, ճշգրիտ ու անկեղծ, լսողին տանում է ներքին խաղաղության և խոր մտորումների ուղիով։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Երևանի մետրոպոլիտենի հետ համատեղ՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։

Շնորհավո՛ր տարեդարձդ,Մաեստրո»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում