Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 10:02 27-01-2026

Վենեսուելան արագացրել է քաղբանտարկյալների ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան արագացված տեմպերով ազատ է արձակում քաղբանտարկյալներին, և այս գործընթացը մոտ ապագայում ավելի կարագանա։ Թրամփը գրել է այս մասին TruthSocial սոցիալական ցանցում։

«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելան արագացված տեմպերով ազատ է արձակում իր քաղբանտարկյալներին, և այս տեմպը մոտ ապագայում կարագանա։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Վենեսուելայի ղեկավարությանը այս հզոր մարդասիրական ժեստին համաձայնվելու համար», - գրել է նա։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Վենեսուելայի Foro Penal իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնել էին, որ վերջին շաբաթներին ԱՄՆ-ի ճնշման ներքո ազատ է արձակվել ավելի քան 100 քաղբանտարկյալ։

Հունվարի 19-ի դրությամբ, բանտից ազատ է արձակվել առնվազն 104 մարդ։ Նրանք, ենթադրաբար, կալանավորվել են բողոքի ցույցերին մասնակցելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով