Ըստ էության 7 ամիս առաջ - 21:30 26-01-2026

Ըստ էության․ «Բարեփոխումների» արդյունքում հարկային դաշտում ստվերն ավելի է շատացել․ Սերգեյ Խաչատրյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Սեյֆ ինվեսթ» հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն, տնտեսագետ Սերգեյ Խաչատրյանին։

Նրա հետ խոսել ենք հարկային փոփոխությունների, ՓՄՁ-ների, ԱՁ հաշվապահի հարկային բեռի՝ մեկ տարվա ընթացքում 10 անգամ աճելու, հաշվապահական, իրավաբանական, փաստաբանական ծառայությունների՝ ամենամեծ հարկային հարվածի տակ հայտնվելու, ստվերին առավելություն տալու, պարտատոմսերի թողարկման և շրջանառության ծախսերի մի մասի՝ տարեկան մինչև 3 տոկոսով սուբսիդավորման պետության առաաջարկի և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Միանշանակ սա հարկային բարեփոխում անվանել չենք կարող, որովհետև հարկային բարեփոխման արդյունքում պետք է սոցիալական համերաշխություն լիներ և այս «բարեփոխման» արդյունքում էլ ավելի է ավելացել ստվերը, մասնավորապես նշվածս ոլորտներում: Տեսեք 2025 թվականի ընթացքում փոփոխություն կա, որ տեղի ունեցավ մի շարք տնտեսվարողներ շարունակեցին օրինապահության դաշտում աշխատելը, բայց որոշները անցան ստվերի դաշտ կամ խեղաթյուրեցին շրջանառությունները, այսինքն՝ ենթադրենք ժամանակին ծառայությունը մատուցում էին 100 000 դրամ ծառայության արժեքով և հուլիսի մեկից հետո այդ ծառայության արժեքները խեղաթյուրվել են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում