copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:34 21-01-2021

2020-ԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 2019-Ի ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՆՎԱԶ ԵՆ ՄՈՏ 79 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ

2020 թվականին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարվել է շուրջ 987,7 մլրդ դրամ, ինչը կազմել է հարկային եկամուտների շուրջ 71,3 տոկոսը: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի 1000 խոշոր հարկ վճարողները վճարել էին 1 տրլն 61 մլրդ դրամ, որը հարկային եկամուտների 72,5 տոկոսն է կազմել:

«Այսինքն 2020-ին 1000 խոշոր հարկ վճարողները շուրջ 74 մլրդ դրամով քիչ հարկ են վճարել, քան 2019-ին: Ընդհանուր առմամբ, 2020-ին հարկային եկամուտները 2019-ի հարկային եկամուտներից նվազ են մոտ 79 մրդ դրամով: Սա շատ բնական է, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն վիճակը, որ հայտնվեցինք 2020 թվականին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով, իր ազդեցությունն է թողել բոլոր ոլորտների վրա»,-ասել է նա:

Անդրադառնալով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի առաջին 10 հորիզոնականները զբաղեցնող ընկերություններին, Ռ․ Մաշադյանը նկատեց, որ այստեղ զգալի փոփոխություններ չեն եղել։

Ամենաշատ հարկերի ավելացում եղել է «ԳեոՊրոմայնինգ» կազմակերպության մոտ, հարկային եկամուտները 2020-ին ավելացել են 9,4 մլրդ դրամով: Սա Սոթքի հանքավայրն է և այն վիճակը, որ ունեցանք, իր ազդեցությունը կունենա 2021 թվականին:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը նշել է, որ 2020-ին ամենաշատ հարկային եկամուտ ապահոված ոլորտը առևտրի ոլորտն է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում