copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 19:38 26-01-2026

Գործարար Նարեկ Նալբանդյանը «գցե՞լ» է իր բանվորներին

Բայանդուրի «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկայից Oragir.News-ին դիմած քաղաքացիները ահազանգում են, որ շուրջ երեք ամիս է՝ չեն ստացել իրենց աշխատավարձերը։

Նրանք նշում էին, որ պատրաստ են տեսախցիկի առջև ներկայացնել տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ իրենց խաբված են զգում։

Նշենք, որ Բայանդուրի «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է, ում անվան հետ են կապվում հանրապետության տարբեր համայնքներում գործող «88» սուպերմարկետների ցանցը։

Սակայն Oragir.News-ին դիմած աշխատակիցները հետագայում հրաժարվեցին հրապարակային խոսելուց՝ նշելով, որ իրենց փոխանցմամբ աշխատավարձերը պետք է վճարվեն նույն օրը՝ երեկոյան ժամերին։

Oragir.News-ը այցելել է նաև թռչնաբուծական ֆաբրիկա և զրուցել տնօրենի հետ։

Ֆաբրիկայի տնօրեն Հայկ Մաթևոսյանը հերքում է աշխատավարձերի ուշացման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով որպես սուտ լուրեր։

«Մենք պատշաճ կերպով կատարում ենք մեր բոլոր վճարումները, մեր աշխատողների աշխատավարձերը նույնիսկ մեկ օրով չեն ուշանում։ Ցանկացած աշխատողից կարող եք հետաքրքրվել և պատկերացում կազմել։ Այդպիսի բան մեզ մոտ պարզապես անհնար է։ Բոլորը գյուղի մարդիկ են․ եթե թեկուզ մեկ ամիս աշխատավարձ ուշանար, ոչ ոք չէր գա աշխատի»,- նշեց տնօրենը։

Մի կողմից՝ աշխատակիցների բարձրաձայնած դժգոհություններն են՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին, իսկ մյուս կողմից՝ ղեկավարության հերքումները։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք աշխատավարձերը իսկապես կփոխանցվեն խոստացված ժամկետում, թե աշխատակիցների լռությունը պայմանավորված է հերթական սպասումով, կամ որոշակի ճնշումներով։

Ինչևէ, Oragir.News-ը շարունակելու է հետևել իրավիճակի զարգացմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին