Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 10:32 26-01-2026

Ուկրաինական դրոնները գրոհել են Կուբանի նավթավերամշակման գործարանը

Ուկրաինական դրոնները Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում գրոհ են իրականացրել, տեղեկացել են տարածաշրջանի օպերատիվ շտաբում։

Անօդաչուների բեկորներն ընկել են երկու ձեռնարկությունների տարածքում, տեղի են ունեցել հրդեհումներ։ Տուժել է մեկ մարդ, նրան հոսպիտալացրել են վնասվածքով, որը կյանքին չի սպառնում, նշել են օպերատիվ շտաբում։

Դրոնների բեկորները վնասել են նաեւ յոթ մասնավոր տներ, տուժածներ չկան։

Ուկրաինական թելեգրամ-ալիքների տվյալներով՝ Կուբանի Սլավյանսկում գրոհի է ենթարկվել նավթավերամշակման գործարանը, հավանաբար խոսքը «Սլավյանսկ-Էկո»-ի մասին է։

ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է, որ գիշերվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում խոցվել են 34 ուկրաինական անօդաչուներ։ ՀՕՊ ուժերը խփել են նաեւ չորս դրոն Ազովի ծովում եւ մեկական՝ Բրյանսկի եւԿալուգայի մարզերում։ Տուժածների մասին չի տեղեկացվում։