copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:30 24-01-2026

Մինչև քամին չդադարի՝ ճանապարհը հնարավոր չէ մաքրել. Սյունիքում դիմորդները քննության չեն մասնակցել

Այսօր Սիսիանի տարածաշրջանից մոտ 40 դիմորդ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողացել հասնել Գորիսում անցկացվող «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը։

Այս մասին Oragir.News-ին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ բոլոր դիմորդները ունեն քննություններին երկու անգամ մասնակցելու իրավունք, և փետրվարի վերջին նրանց համար կկազմակերպվի նոր թեստ՝ համարժեք ընթացող քննությանը։

Oragir.News-ը տեղում պարզել է իրավիճակը Սիսիանի վարչական շրջանների մի քանի գյուղերում։

Աղիտուի վարչական ղեկավար Ավետիս Ավետիսյանը նշել է. «Փակ ճանապարհներ կոնկրետ բնակավայրերում չկան։ Քամին դադարի, նոր կբացվեն մյուս ճանապարհները: Ամենափակ հատվածը, հատկապես Նորավանի և Տաթևի ճանապարհներն են: Այս պահին վարորդները քիչ են դուրս գալիս, քանի որ քամին և բուքը դժվարեցնում են ճանապարհների մաքրումը։ Մարդիկ նշեցին, որ այնպիսի փոթորիկ էր, որ հնարավոր չէ մաքրել ճանապարհները։ Սակայն մի պահ եղանակը հանդարտվեց, ճանապարհները բացվեցին»։

Անգեղակոթ համայնքի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը պատմեց. «Չէ, մեր հատվածում խնդիր չկա։ Ճանապարհները հիմնականում բաց են, դիմորդների մասին տեղեկություն չունեմ։ Եթե հանկարծ խնդիր է եղել, մենք դա նկատում ենք և անմիջապես արձագանքում։ Մեր մոտ այսպիսի խնդիր չի եղել»։

Աշոտավանի վարչական ղեկավար Արմեն Բեգլարյանը նշեց. «Ընդհանուր վիճակը լավ է։ Ճանապարհները մաքրվել են և անցանելի են եղել, մի քանի տեղ տեղ-տեղ բուք էր, բայց հիմնական երթևեկությունը չի խափանվել»։

Լծեն համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Պետրոսյանը հավելեց. «Բոլոր ճանապարհահատվածները հիմնականում անցանելի են եղել, միայն որոշ հատվածներում՝ Շինուհայրից մինչև Տաթև, կարողացել ենք նկատել անցանկալի դժվարություններ նախորդ տարիների համեմատությամբ։ Այս անգամ ձմեռը թեթև էր, ճանապարհները բաց էին, տեխնիկա անհրաժեշտ չի եղել»։

Խաչանուշ Գրիգորյանը նաև հաստատեց, որ փակ ճանապարհների և վատ եղանակի պատճառով միայն Սյունիքի մարզում՝ Սիսիան–Գորիս հատվածում, մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել մասնակցել քննությանը։ Նա վստահեցրեց, որ կրկնակի թեստը լինելու է համարժեք նախորդին և որևէ անհավասարություն չի առաջանա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում