copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 22:46 23-01-2026

Արթիկի տոնածառը եղել է նվեր. պարզաբանում

Օրերս Oragir.Newsհրապարակել էր հոդված առ այն, որ Արթիկի գլխավոր տոնածառի շուրջ հնչեցված պաշտոնական հայտարարությունները չեն համընկնում փաստաթղթային տվյալների հետ։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում էր ուղարկել Արթիկի համայնքապետարանին։

Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են. «Ի պատասխան Ձեր՝ 2026 թ. հունվարի 22-ի գրությանը հայտնում ենք, որ Արթիկ քաղաքի գլխավոր տոնածառը եղել է նվեր։ Սակայն մրցույթ է հայտարարվել գոյություն ունեցող գլխավոր տոնածառի տեղադրման, տոնածառի և տարածքների ինչպես նաև քաղաքի զարդարման, որը ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ հստակ նշված է եղել` զարդարման կատարվելիք ծառայությունները։ Մրցույթին մասնակցել են երկու մասնակից, ընտրվել է ամենացածր գնառաջարկ ներկայացված մասնակիցը»։

Երեկ նաև Oragir.Newsհայտնել էր, որ Արթիկի համայնքապետարանը գնման պայմանագիր է կնքել գործող ՔՊ-ական ավագանու անդամի հետ։ Այս հարցի վերաբերյալ ևս համայնքապետարանը ներկայացրել է պարզաբանում (կից ներկայացնում ենք փաստաթղթերը)։

Ֆոտոշարք

Ֆոտոշարք