copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:27 23-01-2026

Սքանչելի արծվագորգ-ուղեգորգը պանդխտությունից վերադարձավ հայրենիք. Հայր Ասողիկ

Մայր Աթոռի թանգարանների հայկական ձեռագործ գորգերի հավաքածուն շա՜տ էր սպասում այս տիպի գորգին:

Շատ-շատ ուրախ եմ, որ սքանչելի Արծվագորգ-ուղեգորգը պանդխտությունից վերադարձավ Հայրենիք:

Սրտագին շնորհակալությունս սիրելի Զորիկին և Սոնային՝ իրենց ջանքերի, նվիրումի և կամքի համար, որով, հանուն իրենց ընտանիքի, երկրորդ գորգը մշտապես հանգրվանեց Սուրբ Էջմիածնում:

Աստվածային օրհնություն և ամենայն բարիք բարեպաշտ և հայրենասեր այս ընտանիքին:

Հայր Ասողիկ