copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 20:34 23-01-2026

Նարեկ Օհանյանի ու Գևորգ Հարությունյանի կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգվեց

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօր դատկան նիստին դատարանը որոշեց ամբաստանյալներ Նարեկ Օհանյանի ու Գևորգ Հարությունյանի կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգել։

Նշենք, որ դատական նիստի ընթացքում ամբաստանյալներից Նարեկ Օհանյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել՝ խափանման միջոց տնային կալանք կիրառել, որը մերժվեց։