copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:43 23-01-2026

Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում է արձանագրվել. Արմեն Կոտոլյան

Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ՝ կիրառվում է հետևյալ մեթոդը, թերլիցքավորում իրականացրած սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները 1 ամիս ժամկետով:

Սա քաղաքացիների տեղեկացված լինելու համար է, քաղաքացին պետք է իմանա, որ տվյալ տնտեսվարողը անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել:

Ամենից շատ դիտված