◦ «Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից փակվել էր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ, գործընկերների պատմելով, շտապօգնության բրիգադ են կանչել խորհրդարան։
◦
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։
Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից ևս ազատվեց։
◦
Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում, մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում, մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ, ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թեւեր դնել, իսկ դիմացինին` սատանա ներկայացնել:
Փետրվարին ՔՊ համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձեւավորվի` առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն, ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային առավելություն ունենա մյուսների նկատմամբ եւ հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնի։
ՔՊ-ից մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ վախենում են խոսել մեկը մյուսի հետ, որ շառից-փորձանքից հեռու մնան։