copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:01 22-01-2026

ԱՄՆ-ի և Իրանի հետ վարում ենք բալանսավորված քաղաքականություն. Արթուր Հովհանանիսյան

Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության հետ վարում է բալանսավորված քաղաքականություն:

Այս մասին այսօր, հունվարի 22-ին, խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտնեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ համագործակցող բոլոր երկրների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին հարցին:

«Դուք գիտեք, թե մենք ինչ ծրագրեր ենք այսօր իրականացնում ԱՄՆ-ի հետ և գիտեք նաև՝ ինչպիսի հարաբերություններ ունենք Իրանի հետ: Մինչ այս պահը մեզ հաջողվել է վարել բալանսավորված քաղաքականություն։ Ես հույս ունեմ, որ այդ քաղաքականությունը նույն տրամաբանությամբ կշարունակենք իրականացնել մեր երկու գործընկերների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ համագործակցող բոլոր երկրների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել էր Իրանում տեղի ունեցած լայնամասշտաբ ցույցերի ֆոնին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ