copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 23:30 21-01-2026

Գագիկ Սարգսյանը սպորտը սիրելով և հանուն սպորտի է հրաժարական տվել. մարզիչ

Շիրակցի լեռնադահուկորդ Միքայել Միքայելյանի շուրջ սկանդալի ֆոնին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի հրաժարականի թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Միքայել Միքայելյանի հոր՝ մարզիչ Արթուր Միքայելյանի հետ։

Մարզիչի խոսքով` Գագիկ Սարգսյանը սպորտը սիրելով և հանուն սպորտի է հրաժարական տվել։

«Դեռ գարնանից Գագիկը տասնյակ անգամ դիմել էր ԿԳՄՍ, որ օլիմպիական տարի է, գոնե այս տարի մի բան տվեք, ֆինանսավորեք, բայց Գագիկի դիմումները անպատասխան էին մնում։ Ես չգիտեմ՝ դեպքերը ինչքանով մեկը մյուսի հետ կապ ունեն, դա մի օր պարզ կլինի, բայց այն, որ Գագիկը սիրելով սպորտը և հանուն սպորտի է հրաժարական ներկայացրել, դա փաստ է։ Գագիկ Սարգսյանի հետ անցել ենք երկար ճանապարհ, նրա օրոք մեր դահուկորդները նվաճել են անիվավոր դահուկներով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և բրոնզե մեդալներ, իսկ 2017-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ դահուկորդը նվաճել է համաշխարհային ուսանողական խաղերում բրոնզե մեդալ՝ գրավելով չորրորդ տեղ, 2012 թ. երիտասարդների աշխարհի առաջնությունում գրավել պատվավոր 8-րդ տեղը և այսպես շարունակ»,- ասում է Արթուր Միքայելյանը։

Ադրբեջանի անունը փակած մարզիչի հայրն ասում է, որ իր և որդու նկատմամբ հետապնդումներ, ճնշումներ չեն եղել։

Հիշեցնենք, որ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է Իտալիայում անցկացվող Tour de Ski մրցաշարի մեկնարկի ժամանակ իր մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու համար։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը