Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:00 21-01-2026

Լավրովն էսքան ժամանակ լավ բան չի արել․ իր աջակցությունը կվնասի Վարդան Ղուկասյանին․հարցում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքին։

«Մարդուն ձերբակալելը քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- ասել է ռուսական դիվանագիտության երկարամյա ղեկավարը:

Լավրովը նաև նկատել է, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման և խորացման օգտին, չեն ենթարկվի հետապնդումների։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Լավրովի աջակցությունը կօգնի՞, թե՞ կվնասի Վարդան Ղուկասյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Սերգեյ Լավրովի աջակցությունը կվնասի Վարդաան Ղուկասյանին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Կվնասի։ Լավրովն էսքան ժամանակ ինչ լավ բան ա արել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Լավրովն օգնության համար է ասել, բայց կվնասի։ «Կարծում եմ` կվնասի, չնայած ինքն օգնության համար էր ասել, որովհետև հայկական դատական ամբողջ համակարգը կոռուպացված ա վարչապետի կողմից, հրահանգվում է իր կողմից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Հայաստանին նորուժեր են պետք։ «Լավրովի հերն էլ անիծած, Փաշինյանինն էլ։ Նրանք թշնամի են մեր ազգի համար, հներն էլ, հիմիկվանն էլ։ Նոր ուժեր են պետք մեզ, գրագետ մարդիկ, ոչ թե այդ անգրագետ ՔՊ-ն, օրինակ Ազգային ժողովրդական բևեռը»,- ասաց նա։

«Վապշե ռուսների քոքը պիտի կտրվի, Ղուկասյանի քոքն էլ հետը, խուլիգաններ են բոլորը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը