Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:05 21-01-2026

Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար․ Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․

«Ցավալի կորուստ, կամ խուզարկության հետևանքը – 2

Երեկվա դրությամբ Արայիկ Հարությունյանի հետևորդների քանակը 121 հազարից նվազեց մինչև 96 հազար: Խիստ ցավալի լուր՝ ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժի համար: Ախր այ Արայիկ, ախր ծանրամարտ սիրող մարդ ես, չգիտե՞ս, որ էնտեղ քաշ ավելացնելով են հաղթում: Դու ո՞նց կարողացար, ընդամենը 6 հոդված ունենալով, դուրս գաս 20 գիրք ու մենագրություն, 60-ից ավելի գիտական հոդված տպագրած մարդու դեմ, որ բարոյական ճողվածքից զատ, մի հատ էլ ընկնես քրեական հոդվածների տակ:

Բայց ես շարունակում եմ բարի մնալ, քանի որ շատ քչերին հայտնի շատ մանրամասնությունների եմ տիրապետում Նիկոլի աշխատակազմի ղեկավարի մասին, բայց դե…

Նազելի Բաղդասարյան. Ախըր ըսպես չի էղնի, հեչ ուշադիր չեք, ժողովրդին կարգին ու կուլտուրական չեք սպասարգե: Մե հատըմ լուրջ դեմքով ու փքուն տեսքով վերջին զարգացումների ու ըդոնց հեդևանքների մասին հաղորդագրությունըմ տարաձե, օր սաղ իմանան, թե ինչ սև զուլում է էղել:

Հանկարծ շեֆին բան չըսես, թե չէ առավոտվա սրտիգը կճաքի էս իմացավ:

Հազար եմ ասել, սատանայի թաղամասում լարախաղացությամբ մի զբաղվեք ու միշտ հիշեք, որ գայլը՝ սարի հետևում է:

Տեսնես էն դատավոր Մասիս Մելքոնյանը քանի՞ հետևորդ ունի…»

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Տիգրան Ավինյանի կնոջ 58 մլն դրամ փոխառություններն «անհետացել են»
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում