copy image url
Սպորտ 7 ամիս առաջ - 19:31 20-01-2026

Զիդանը վերադառնում է. լեգենդար ֆրանսիացին մարզչական աշխատանքը վերսկսելու շուրջ բանակցություններ է սկսել

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) պաշտոնական գործընթաց է սկսել Զինեդին Զիդանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու ուղղությամբ։ Նախատեսվում է, որ նշանակումը տեղի կունենա 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո։

Հեղինակավոր L’Équipe պարբերականի փոխանցմամբ՝ ֆեդերացիան արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել լեգենդար ֆրանսիացուն թիմ հրավիրելու նպատակով։ Սպասվում է, որ «եռագույնների» ներկայիս գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կլքի զբաղեցրած պաշտոնը 2026 թվականի ամռանը կայանալիք Մունդիալից հետո՝ ղեկը զիջելով նոր առաջնորդին։

Զինեդին Զիդանը մարզչական գործունեությամբ չի զբաղվում 2021 թվականի ամռանից ի վեր, երբ ավարտվեց նրա երկրորդ ժամկետը Մադրիդի «Ռեալի» ղեկին։ Չնայած երկարատև դադարին և տարբեր թոփ նախագծերի հետ կապված մշտական խոսակցություններին, նա մինչ օրս որևէ այլ ակումբ չի գլխավորել։

Զիդանն իրավամբ համարվում է «արքայական» ակումբի պատմության ամենահաջողակ մասնագետներից մեկը։ Նրա գլխավորությամբ մադրիդցիները գրանցել են ֆենոմենալ ցուցանիշներ՝ հաղթելով Չեմպիոնների լիգան երեք անգամ անընդմեջ, երկու անգամ դառնալով Լա Լիգայի չեմպիոն, ինչպես նաև երկուական անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Իսպանիայի Սուպերգավաթը և հաղթելով ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությունը։

Թեև մամուլում պարբերաբար շրջանառվում էին «Ռեալ» նրա հնարավոր վերադարձի մասին լուրեր, իրադարձությունների ներկայիս զարգացումը վկայում է, որ Զիդանի կարիերայի հաջորդ կանգառը լինելու է հենց Ֆրանսիայի ազգային հավաքականը։

Աղբյուրը` Armsport

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում