Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 19-01-2026

Օրակարգ․ Թուրքիան ուրիշ թեկնածու ունի․ Նիկոլը նրանց համար էլ է գլխացավանք դարձել․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի վերջին սկանդալային հայտարարությունների, դրանց տողատակերի, Ադրբեջանից վերադարձած 4 հայ պատանդների, նրանց փոխարեն սիրիացի վարձկան ահաբեկիչներին արտահանձնելու նպատակահարմարության, դրա հետևանքների, Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի վերջին կոշտ հայտարարության և դրա տողատակերի, հայ-իրանական հարաբերություններում առկա լարվածության միտումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի համար էլ է գլխացավանք դարձել։

«Ֆիդանի ասածը, ես ուշադիր չէ կարդացի՞, կարծում եմ՝ դուք էլ ընկալեցիք, քաղաքականությանն է վերաբերում։ Ուզում է, այստեղ նաև մեսիջ է ուղարկում՝ եթե Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, և մենք գիտենք, որ կան անձինք, որոնք էդ քաղաքականությունը տանում են, մեզ համար էդ անձինք ավելի նախընտրելի են, որովհետև Փաշինյանը գլխացավանք է։ Ես չեմ ուզում հիմա շատ տողատակեր մտնեմ, բայց կարամ նույնիսկ ենթադրեմ, որովհետև ասողը հատուկ ծառայության՝ ամենագերհզոր, Թուրքիայի ողնաշարը կազմող, իմունիտետ տվող կառույցի ղեկավարն է՝ նախկին ասել, որն ապագա նախագահն է։ Ինքը ենթատեքստով գիտեք նաև ինչ է ասել, ես տենց եմ կարծում, որ Փաշինյանը մեզ ձեռք էլ չի տալիս, մենք և դուք՝ այստեղինները, ընտրեք մեկին, որն այդ կուրսը առաջ է տանելու, առավել ևս, որ Փաշինյանը հարցեր կա, որոնք չի լուծել»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Փաշինյանն իր կողմից ստանձնած մի շարք պարտավորություններ չի կատարել։

Մեր զրուցակիցը չի բացառում նաև, որ Թուրքիան Հայաստանում այլ թեկնածու ունի։

«Եթե ես շատ ավելի խորքերը գնամ՝ Ֆիդանը տողատակում նաև ասում է՝ միգուցե մենք ունենք ուրիշ թեկնածու, որը կուրսը կշարունակի, որովհետև Փաշինյանը պրոբլեմ է հիմա․ խոստանում է, չի անում, խոստանում է, չի անում։ Ահավասիկ, ասո՞ւմ է չէ՝ քաղաքական կուրսը, որ տանի այդ նոր անձը և մեզ հլու հնազանդ անի այն, ինչը որ մենք ենք ուզում, մենք էլ պատրաստ ենք օգնել իրան»,- նշեց նա։

Ռազմական փորձագետը նշեց նաև, որ Հայաստանը առաջիկայում Ադրբեջանի և Թուրքիայի հետ պետք է միացյալ բանակ ունենա։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ