Օրակարգ․ Ռուսաստանը չաջակցեց Ասադին, քանի որ սիրիական բանակը չէր պայքարում․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք Սիրիայում ստեղծված իրավիճակի ու դրա պատճառների, Ռուսաստանի կողմից Բաշար ալ-Ասադի իշխանությունը չպահպանելու շարժառիթների, տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման, Հայաստանի համար դրա հնարավոր հետևանքների, Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը ուժային ճանապարհով բացելու հնարավորության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը կարծում է՝ Ռուսաստանը չաջակցեց Ասադին, քանի որ սիրիական բանակը չէր պայքարում։

«Ռուսաստանը միակ բանը, որը կարող էր անել, օդուժով ռազմական հարվածներ հասցնելն էր, սկզբի օրերին ինքը հարվածներ հասցրեց։ Բայց երբ սիրիական բանակը սկսեց նահանջել, անկանոն՝ ոչ կազմակերպված և մտացածին պատրվակներով, ռուսական կողմն ըստ իս հասկացավ, որ կա որոշում՝ այդ տարածքները հանձնելու։

Այսինքն՝ բարձրագույն ռազմական ղեկավարությունը որոշակի գործարքի է գնացել՝ ես չեմ բացառում նաև Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ, Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ, և այդ դիմադրությունը ուղղակի փոշիացվեց։ Այդ դեպքում անիմաստ էր դառնում․ դու երկնքից եթե հարվածում ես, բայց ցամաքային ուժերի դեմ այս կողմից կռվող չկա, իմաստը ո՞րն է, վերջին հաշվով զինանձնակազմի մի մասին հրթիռներով կարող ես ոչնչացնել, բայց մյուս մասին էլ հետևակը պետք է ոչնչացնի, այդ հետևակը չկար»,- շեշտեց նա։

Ռազմական փորձագետը նաև համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ապագայում դաշինք են կազմելու՝ ընդդեմ Չինաստանի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը