copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 12:11 19-01-2026

Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Գրենլանդիայի և Արկտիկական տարածաշրջանի անվտանգությունը։

Ռյուտեն այս մասին կիրակի գրել է X սոցիալական ցանցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ երկու կողմերը կշարունակեն նման շփումները, մասնավորապես՝ հունվարի 19-23-ը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում:

ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր մտադրության մասին, քանի որ դա կարևոր է համարում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար։ Միևնույն ժամանակ, Դանիայի կառավարությունը, որի կազմում է գտնվում կղզին որպես ինքնավար տարածք, հայտարարել է, որ չունի այն զիջելու մտադրություն։ Գրենլանդիայի կառավարությունն էլ բազմիցս հավաստիացրել է, որ հետաքրքրված չէ Միացյալ Նահանգների մաս կազմելով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ