Ներքին Սպորտ 7 ամիս առաջ - 19:30 18-01-2026

ՍպորտZone. Դավիթ Մանոյանը՝ 10 անգամ վիրահատվելու, 30 տարվա ընկերության, հայ ֆուտբոլի խնդիրների մասին

Oragir.News-ը շարունակում է սպորտային հաղորդումը՝ «ՍպորտZone»-ը։ Այս անգամ մեր հյուրն է ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։ Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, առկա խնդիրներին ու հնարավոր լուծումներին։

Դավիթ Մանոյանը պատմել է իր կարիերայի ընթացքի, հանդիպած դժվարությունների և պայքարի մասին, որոնք պահանջել են համառություն, նպատակասլացություն, կարգապահություն և անկոտրում կամք։ Նրա սպորտային ուղին սկսել է ընդամենը 6 տարեկանից։ Ֆուտբոլին հավատարիմ մնալով՝ նա հաղթահարել է ծանր վնասվածքներ և 10 ճակատագրական վիրահատություն՝ շարունակելով պայքարել խաղադաշտ վերադառնալու համար։

Դավիթ Մանոյանը խոսել է նաև իր մոդելային կարիերայի մասին, ինչպես նաև «Արարատ 73» ֆիլմում, նկարահանվելու մասին։

Մարզիկը անդրադարձել է նաև Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած հարաբերություններին՝ ընդգծելով, որ նա միշտ հավատացել է իրեն, աջակցել և օգնել է նույնիսկ ամենածանր վնասվածքների և բարդ ժամանակահատվածների ընթացքում։

Դավիթ Մանոյանը պատմել է նաև իր և Հենրիկ Մխիթարյանի 30 տարվա ընկերության մասին, որը, նրա խոսքով, տարիների ընթացքում չի փոխվել, ինչպես նաև խոսել է իր սիրելի շան՝ Կասպերի մասին։

Նա ներկայացրել է նաև իր և Հայկ ֆրիսթայլերի հետ համատեղ իրականացվող Street Ball Armenia նախագիծը, որի նպատակն է երեխաներին մոտեցնել սպորտին, կտրել հեռախոսներից ։

Հաղորդման ավարտին հնչել են բլից հարցեր՝ մարզման ընթացքի, անձնական հետաքրքրությունների և սպորտային արժեքների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ