Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 17:20 18-01-2026

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով կան զոհ և վիրավոր

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդի մարզում զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Բելգորոդի շրջանի Նեչաևկա գյուղում FPV-դրոնի պայթյունի հետևանքով տեղում մի կին մահացել է։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածի բոլոր հարազատներին և մերձավորներին։ Գրայվորոնի շրջանի Գոլովչինո գյուղի ձեռնարկության կայանատեղիում դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մի տղամարդըստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ»,- գրել է իր տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։

Մարզպետի տվյալներով՝ բժիշկները տուժածին տեղում անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, բուժհաստատություն տեղափոխվելուց նա հրաժարվել է։

Մեքենան և շինությունը վնասվել են։