Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 15-01-2026

Օրակարգ․ Մեզ կայուն Իրան է պետք․ Ռեզա Փահլավին Հայաստանից կարող է տարածքներ պահանջել․ Նվեր Դավթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն իրանագետ Նվեր Դավթյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նվեր Դավթյանի հետ զրուցել ենք Իրանում ստեղծված իրավիճակի շարժառիթների, դրա վրա արտաքին գործոնների ազդեցության, ամերիկյան հնարավոր միջամտության, դրա ձևերի, իշխանափոխության հավանականության, տարածաշրջանային զարգուցմների, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների վրա դրա ազդեցության, Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի վերջին սկանդալային հայտարարության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նվեր Դավթյանը կարծում է, որ Իրանին ԱՄՆ-ի հարվածը պետք է կայծակնային լինի, քանի որ երկարատև պատերազմն ամերիկյան կողմին ձեռնտու չէ։ «Դժվար է կանխատեսել, բայց որ իրենց ձեռնտու չի լինելու երկարատև պատերազմ՝ Իրանի հետ, դա նույնպես ակնհայտ է։ Գուցե ինչ-որ վենեսուելական տարբերակ՝ իր բարդություններով հանդերձ Իրանի պարագայում, որովհետև Իրանում մենք գործ ունենք այլ անվտանգային միջավայրիհետ՝ նման անձանց՝ երկրի առաջնորդի՝ ղեկավարի մասով, և Վենեսուելայում այլ իրավիճակ էր»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ամերիկյան կողմն ի՞նչ տարբերակով կմիջամտի Իրանում ստեղծված իրավիճակին։

Իրանագետի համոզմամբ՝ առանց արտաքին միջամտության՝ Իրանի ընդդիմությունը հաջողության չի հասնի։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը