Օրակարգ․ Ալիևը Հայաստանի գործող իշխանության հետ խաղաղություն հաստատելու կարիք չունի․ Գառնիկ Դավթյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Գառնիկ Դավթյանի հետ զրուցել ենք Հայաստանում և մեր երկրի շուրջը ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից ներկայացվող նորանոր պահանջների, պատերազմի սպառնալիքի, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի և դրա ձգձգման պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի գործող իշխանությունների հետ խաղաղություն հաստատելու կարիք չունի. «Տեսեք՝ թուլացած, խեղճ, կռացած, նվաստ ղեկավարի հետ խի՞ պետք է խաղաղություն կնքեն։ Ադրբեջանը, առհասարակ թշնամին, քեզ հարգում է այն ժամանակ, երբ դու ուժեղ ես»։

Դավթյանը նաև պնդեց, որ Ադրբեջանը չի վերադարձնելու Հայաստանի Հանրապետությունից օկուպացված տարածքները՝ ուշադրություն հրավիրելով հատկապես այն բանին, որ իրեն հարգող ղեկավարն արյունով գրաված տարածքները հենց այնպես չի վերադարձնում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր