copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:27 15-01-2026

«Դարձի՛ր կամավոր» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցների հավաքագրում է սկսվել

Արդարադատության նախարարությունը Պրոբացիայի ծառայության արխիվի թվայնացման նպատակով սկսվում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 3-րդ փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Եթե հետաքրքրված ես հանրօգուտ աշխատանքով, նոր ծանոթություններով և պրակտիկ գիտելիքների զարգացմամբ, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է: Անհրաժեշտ է պարզապես մինչև փետրվարի 2-ը լրացնել հարցաթերթը: Ծրագիրը մեկնարկելու է փոտրվարի 23-ից:

Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ և լրացնել հարցաթերթը՝ https://forms.gle/7GSe8mVxA6HeZ3oX8

Հարցերը կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված