Ըստ էության 7 ամիս առաջ - 21:30 14-01-2026

Ըստ էության․ Զինվորը գուցե ելակ է ուտում, բայց հետո գնում է դիրք, որտեղ ինքը պատանդի թեկնածու է

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ռազմական մեկնաբան Կարեն Վրթանեսյանին։

Նրա հետ խոսել ենք Զինված ուժերում կանանց ներգրավվածության, Սև լճի շրջանում ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողներին ստուգելու, սպառազինությունների հարցում որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցավաքի մեջ չմտնելու, ՊՆ կապիտալ ծախսերի, Հայկական բանակի այսօրվա մարտունակության, բանակում ծառայության հետ կապ չունեցող պատճառներով մահացության դեպքերի, վարժական հավաքների և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Իրենք հիմա լուծում են ընտրությունների խնդիր, նախընտրական խնդիր է դրված, նախընտրական քարոզչության խնդիր են լուծում այդ 1,5 տարով: Հիմա ենթադրենք անցավ 1,5 տարի, ավելի շուտ են զորացրվում, բանակում ստեղծվում է ինչ-որ բաց: Այդ բացը ինչի՞ հաշվին պետք է լրացնեն: Այդ բացը լրացնելու են վարժական հավաքների հաշվին, այսինքն նույն ժամկետային զինծառայողներին անընդհատ սկսելու են էլի կանչել։ Անունը դնում են վարժական հավաք, դա վարժական հավաք չի, դա մարտական հերթապահություն է, մի շաբաթ իբր վարժական ինչ-որ բան են մի տեղ անում, նորմալ չեն էլ անում, հետո այդ մի շաբաթվանից հետո մարդիկ գնում են երկու շաբաթ մարտական հերթապահություն, դիրքեր են գնում»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Նրա խոսքով՝ զինվորը գուցե հիմա էլ է ելակ ուտում, բայց հետո գնում է դիրք, որտեղ, ըստ էության, ինքը պատանդի թեկնածու է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը

Ձեզ գուցե հետաքրքրի