Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:47 25-06-2022

Քանի կար՝ Փարվանյանները Եվրոպաներում մարդու օրգաններ էին ուտում, հիմա էլ Ապարանում մարդու գլուխ են ուտում․ սպանվածի հորաքույր

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպի ժամանակ զոհվածներից մեկի՝ Համիկ Միքայելյանի հորաքույրը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մենք մարդասպան չենք, որ գնանք իրենց տներում սպանենք, մենք ուզում ենք՝ նորմալ ձևով իրենք դուրս գան, մաքրվեն, վիրուսը դուրս գա Ապարանից։ Փարվանյանները, քանի կար, Եվրոպաներում մարդու օրգաններ էին ուտում, հիմա էլ Ապարանում մարդու գլուխ են ուտում։ Սա էլ արդեն որերորդ դեպքն է։

Համիկը էն երեխեն է եղել, որ պատերազմի ժամանակ կամավոր գնացել է, գնաց, պաշտպանեց, եկավ, որ իր գլուխը ուտեին այս հանցագործները։ Սամվելն էլ կյանքի-մահու կռիվ է տալիս հիվանդանոցում, այդ երեխեքը ճանճ չէին տրորի, ո՞նց իրենց ձեռքը գնաց՝ այդ երեխաներին կյանքից զրկեն։ Մենք պահանջում ենք՝ թող այդ հանցագործները մաքրվեն Ապարանից, մեր աչքին չերևան, մենք մարդասպան չդառնանք։ Ես այդ ձերբակալվածների մասով էլ վստահ չեմ, որ հենց սպանողներին են ձերբակալել։ Ով որ կազմակերպել է այս ամենը, ինքը պաշտպանում է դա կատարողներին։ Եթե Փարվանյանը այսքան բան անում է, կարող է նաև պաշտպանել նրաց»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում