Իրանի ոստիկանությունը ձերբակալել է 297 մարդու, որոնք առնչություն ունեն Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների հետ։
Այս մասին հայտնել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
«Հասարակական անվտանգության ապահովման ոստիկանական վարչության պետը հայտնել է անկարգությունների 297 մասնակցի ձերբակալության մասին, որոնք կապված են ամերիկյան և իսրայելական կազմակերպությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։