Ներքին Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 18:00 13-01-2026

Կարմիր լույսը բա ո՞նց պիտի վառվեր․ Նիկոլի մասին ոչ մի հարցի չեմ կարա լուրջ պատասխանեմ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման շրջանակում հայտարարել էր, որ Հայաստանում առկա է իրավակարգի լեգիտիմության խնդիր՝ օրինակ բերելով փողոցներում գործող կարմիր լույսը։

«Ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք, այն կարմիր լույսը, որը վառվում է մեր փողոցներում, իր լեգիտիմության խնդիրն ունի, որովհետև պարզ չէ՝ ով է որոշել, որ լույսը հենց այդպես վառվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վստահ, որ փողոցներում վառվող կարմիր լույսը լեգիտիմության խնդիր ունի»։

Քաղաքացիները հիմնականում զարմանք արտահայտեցին։

Մի կին ով տեղյակ չէր ասվածից ասաց. «Ես առաջին անգամ եմ լսում նման բան»։

Նիկոլ Փաշինյանի անունը լսելով՝ մի տղամարդ ընդհատեց. «Մի բան գիտի, որ ասում ա, նա պատահական չի խոսի»։

Ասվածը մեկ այլ տղամարդ անլուրջ համարեց. «Ես իր ոչ մի հարցին չեմ կարող լուրջ պատասխանեմ»։

Երբ ներկայացանք և փորձեցինք հարցը հնչեցնել մի կին կտրուկ արձագանքեց. «Նիկոլի՞ մասին եք հարցնում, ես իրեն ատում եմ»։

«Ես ընդհանրապես չեմ ճանաչում տենց մարդու»,- պատասխանեց մի տղամարդ, ակնարկելով Փաշինյանին։

Սկզբում մի կին հարցը լսելով՝ սկսեց պատմել կարմիր գծերի մասին, բայց երբ հարցը պարզաբանեցինք ասելով, որ խոսքը կարմիր լույսի մասին է, ասաց. «Էդ ընդամենը իր կարծիքն ա, միշտ էլ իրեն օգուտ ա բերում։ Բա ո՞նց վառվեր կարմիր լույսը»։

«Ես չեմ էլ ընդունում՝ կառավարությունը որն ա, իշխանությունը որն ա։ Եթե կարմիր ա, ուրեմն սաղի համար ա կարմիր»,- հաստատակամ ասաց մի անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել

Ձեզ գուցե հետաքրքրի