Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 13-01-2026

Օրակարգ․ Նիկոլը բոլորիդ փուռն է տալու․ Հովիկ Աղազարյանից ավելի նվիրյալ չլինեք․ Նինա Կարապետյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր և վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն է։

Հաղորդաշարի շրջանակներում Կարապետյանցի հետ զրուցել ենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին զարգուցումների, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին մարդկանց վարչական ռեսուրսի կիրառմամբ մասնակցել հարկադրելու և իրավապահների կողմից այս ամենին պատշաճ չարձագանքելու միտումների, անկախ դատաիրավական համակարգ ունենալու անհրաժեշտության, Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության, ռուս քարոզիչ Սոլովյովի վերջին սկանդալային հայտարարության և դրա արձագանքների, Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության, Փաշինյանի կողմից Սահմանադրությունը ոտնահարելու միտումների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարևորության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նինա Կարապետյանցը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը բոլորին զոհաբերելու է։

«Էն մարդիկ, ովքեր տենց ոգևորված, ոգեշնչված, ես նայում եմ ինչ-որ կանայք, տղամարդիկ երիտասարդներ կան, որ բլոգերներ են, տենց շախի են ընկել էլի, ում մտքից ինչ անցնում ա՝ Նիկոլ Փաշինյանին սատարելու համար, ինչ ասես չեն ասում, այս մարդիկ պիտի հասկանան, ժողովո՛ւրդ, ձեզ զոհաբերելու են։ Այ ինչպես որ այս մարդուն, որը ոգեշնչված նրանից, որ ինքը եկել է «վարչապետիս» համար, կոչով ինչ-որ արարողության մասնակցելու, «քարը կառնեմ, կտամ, գլուխը կջարդեմ», զոհաբերեցին էդ մարդուն, իսկ ինքը զոհ է, ես պնդում եմ, որ ինքը զոհ է, այ նույն ձևի սաղիդ են զոհաբերելու։ Ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը գնալու է մենակ, բայց չի հասցնելու գնալ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը անգամ Հովիկ Աղազարյանին չխնայեց՝ Նինա Կարապետյանն արձագանքեց․ «Էն որ ասում են՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինեք, մեր մոտ պիտի ասեն՝ Հովիկ Աղազարյանից ավելի նվիրյալ չլինեք, բոլորիդ փուռն է տալու, որովհետև այդ մարդու համար ո՛չ կարմիր գիծ կա, ո՛չ սրբություն կա, ո՛չ կարևորություն։ Ոչ մի բան չկա, կա ինքը ու իր պաշտոնում վերարտադրվելը ու իր պարտավորությունները, որն ինքը ստանձնել է դրսում՝ իրականացնել, մնացածը՝ խորապես անտարբեր է այս մարդը։ Էնպես որ ժողովուրդ ջան, ձեզ ձիգ պահեք, տենց մի քիչ էլ տեսած պահեք»։

Անդրադառնալով ռուս քարոզիչ Սոլովյովի վերջին սկանդալային հայտարարությանը, ըստ որի Ռուսաստանը պետք է նաև Հայաստան ներխուժի՝ Նինա Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում Սոլովյովի ասածի միակ շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ «Ինձ թվում է՝ Սոլավյովի ասածի միակ շահառուն Հայաստանում դա Նիկոլ Փաշինյանն էր, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանին մի հատ դրոշակ տվեց, որ այսպես կոչված արևմտամետները, որովհետև իրենք արևմտամետության հետ, կամ ժողովրդավարության հետ, կամ այդ արժեքների հետ այնքան կապ ունեն, ինչքան ես ռուսական բալետի հետ կարող եմ կապ ունենամ էլի, ուրիշ ոչ մի շահառու չունի։ Անգամ եթե Հայաստանում կան գործող, իսկ Հայաստանում կան գործող իրականում պրոռուսական ուժեր, Սոլովյովի խոսքն ուղղակի սենց իրանց ոտի տակից քաշեց ու շպրտեց, տապալեց գետնին էլի։ Ոչ մի դրական բան ինքը ռուսամետների համար այստեղ չստեղծեց։ Միակ շահառուն դա Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մարդ չի շահել»,- նշում է նա։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում