Արտաքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:09 12-01-2026

Ղարիբաշվիլին ձերբակալվել է, Թրամփն իրեն համարում է Վենեսուելայի նախագահ․ Աշխարհը 5 րոպեում

Oragir.News-ը ամփոփ ներկայացնում է հունվարի 12-ի միջազգային լրահոսը:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը դատապարտել է Իրանի կառավարության գործողությունները և աջակցություն է հայտնել Իրանի ժողովրդին՝ փոփոխությունների, ազատության և մարդկային արժանապատվության համար պայքարում։ Վարչապետի խոսքով՝ Կանբերրան որոշում է կայացրել վտարել Իսլամական Հանրապետության դեսպանին՝ «իրանական ռեժիմի ապակառուցողական միջազգային գործունեության» և բռնաճնշումների զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական թվերի վերաբերյալ լուրջ կասկածների պատճառով։

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ, ընդունել է իր մեղքը։ Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ՝ ТАСС-ի փոխանցմամբ։ Հաղորդվում է, որ 2019-2024 թվականներին, անօրինական եկամուտը թաքցնելու համար, Ղարիբաշվիլին իր տարեկան ունեցվածքի հայտարարագրում կեղծ տեղեկատվություն է ներկայացրել ընտանիքի անդամից տարեկան մեծ գումարներ ստանալու մասին։ Այսպիսով, մասնավոր բիզնեսին իր անօրինական մասնակցությամբ ստացված 830,000 լարի (306,000 դոլար) գումարը շրջանառվել է օրինական ճանապարհով։ 2023-2024 թվականներին Ղարիբաշվիլին ձեռք է բերել և իր հետ կապված անձի անունով գրանցել է երկու մեքենա՝ 463.6 հազար լարի (171 հազար դոլար) արժողությամբ, ինչպես նաև ընտանիքի անդամի միջոցով 210 հազար լարիով (77.4 հազար դոլար) ձեռք է բերել անշարժ գույք ունեցող ընկերություններից մեկի բաժնեմասի 100%-ը։ Նա նաև 3.6 միլիոն լարի (1.3 միլիոն դոլար) է ներդրել ընտանիքի անդամի անունով գրանցված ՍՊԸ-ում։ Չհիմնավորված գումարի մեծ մասը փոխարկվել է արտարժույթի, ինչի արդյունքում 2025թ. հոկտեմբերի 17-ին Ղարիբաշվիլիի բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել է 6.5 միլիոն դոլար։

Կիրակի օրը Նյու Յորքում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ, հաղորդում է New York Times-ը: Ցուցարարները պաստառներով պաստառներով շարժվել են դեպի 5-րդ պողոտա, որտեղ գտնվում է Թրամփի աշտարակը: Նրանք քննադատում էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը, ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի դեմ և երկրի «արքայական» քաղաքականությունը։ Հնչում էին «ոչ մի թագավոր», «դեպի դժոխք ներգաղթի ծառայությանը» և «ոչ մի պատերազմ» կարգախոսները։ Ցուցարարները պաստառներով պաստառներով շարժվել են դեպի 5-րդ պողոտա, որտեղ գտնվում է Թրամփի աշտարակը: Նրանք քննադատում էին ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությանը, ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի դեմ և երկրի «արքայական» քաղաքականությունը։ Հնչում էին «ոչ մի թագավոր», «դեպի դժոխք ներգաղթի ծառայությանը» և «ոչ մի պատերազմ» կարգախոսները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է սքրինշոթ, որտեղ նշված է, թե իբր ինքը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն է։ Սքրինշոթի համաձայն՝ Թրամփն այդ պաշտոնը «ստանձնել է» 2026 թվականի հունվարին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է սքրինշոթ, որտեղ նշված է, թե իբր ինքը Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն է։ Սքրինշոթի համաձայն՝ Թրամփն այդ պաշտոնը «ստանձնել է» 2026 թվականի հունվարին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի