Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 20:52 12-01-2026

Վենեսուելան հայտարարել է 116 բանտարկյալի ազատ արձակման մասին

Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ 116 բանտարկյալ ազատ է արձակվել վերջին մի քանի ժամվա ընթացքում, թեև իրավապաշտպան խմբերը հայտնել են ավելի փոքր թիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ազատ արձակումները հաջորդել են Կարակասում մեկ շաբաթ տևած քաղաքական իրարանցմանը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո:
Վենեսուելան հայտարարել է, որ ազատ արձակվածները ազատությունից զրկվել էին սահմանադրական կարգն ու երկրի կայունությունը խաթարելու հետ կապված գործողությունների համար:

Վենեսուելայում հարյուրավոր քաղբանտարկյալների ազատ արձակումը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի, միջազգային մարմինների և ընդդիմադիր գործիչների պահանջն է դեռ վաղուց։